Յուրգեն Կլինսմանը վերադառնում է մեծ ֆուտբոլ
Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Յուրգեն Կլինսմանը նշանակվել է Բեռլինի «Հերտայի» գլխավոր մարզիչ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Կլինսմանը նախկինում մարզել է Գերմանյաի և ԱՄՆ-ի հավաքականները, ինչպես նաև Մյունխենի «Բավարիան», իսկ 2016 թվականից մնացել էր առանց աշխատանքի։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանը «Հերտան» 12 խաղից զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
# Բունդեսլիգա, Հերտա, Յուրգեն Կլինսման