Յուվետնուսը չի պատրաստվում երկրպագուներին վերադարձնել գնված տոմսերի գումարը
Կիրակի՝ մարտի 1-ին, կկայանա իտալական ֆուտբոլի կարևորագույն հանդիպումներից մեկը։ Իրար դեմ դուրս կգան «Յուվենտուսն» ու «Ինտերը»։
Ինչպես գիտեք՝ «Ալյանց» մարզադաշտում հանդիպումը կկայանա առանց երկրպագուների, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի վտանգով։ Ակումբները հնարավորություն ունեին խաղը տեղափոխել այլ օր, սակայն հաշվի առնելով խաղացանկի խտությունը, որոշվեց չշեղվել նախատեսված գրաֆիկից։
Առաջին շրջանի խաղը դարձավ իտալական ֆուտբոլի համար տոմսերի վաճառքից դարձել էր ամենաշահութաբերը։ Ակումբները տոմսերի վաճառքից աշխատել էին 6․5 մլն եվրո։ Ներքին առաջնության և նույնիսկ Չեմպիոնների լիգայի որևէ հանդիպման շրջանակում ակումբները երբեք տոմսերի վաճառքից այդքան գումար չէին վաստակել։
«Յուվենտուսի» տնային մարզադաշտը «Ջուզեպպե Մեացայից» մոտ երկու անգամ քիչ երկրպագու կարող է ընդունել (80 հազարն ընդդեմ 41-ի)։ Վերջին տնային հանդիպման ժամանակ «Յուվենտուսը» տոմսերի վաճառքից աշխատել է 3․1 մլն եվրո։ Թուրինյան ակումբը, ի տարբերություն «Ինտերի», որոշել է երկրպագուներին չվերադարձնել այս խաղի վաճառված տոմսերի գումարը։ Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։
# Ա-սերիա, Ինտեր, Յուվենտուս