Յուվենտուս – Նապոլի հանդիպումը կվերախաղարկվի

Յուվենտուս – Նապոլի հանդիպումը կվերախաղարկվի

22/12/2020 - 23:30

«Նապոլիին» հաջողվել է հաղթել բողոքարկումը, ըստ որի, ակումբին «Յուվենտուսի» դեմ խաղում գրանցվել էր տեխնիկական պարտություն էր գրանցվել, ինչպես նաև հանվել էր 1 միավոր։

Ինչպես տեղեկացնում է Իտալիայի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, կոմիտեն չեղարկել է Իտալիայի արբիտրաժայաին դատարանանի կայացրած որոշումը և որոշում է կայացրել, որ հանդիպումը պետք է կայանա, ինչպես նաև «Նապոլիին» պետք է վերադարձվի հանված միավորը։

Հիշեցնենք, որ իտալական Ա սերիայի 3-րդ տուրի շրջանակում պետք է կայանար «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը, որը, սակայն այդպես էլ չկայացավ, քանի որ նեապոլիտանական ակումբը չէր կարողացել Թուրին մեկնել։ Բանն այն է, որ «Նապոլիի» կազմում բազմաթիվ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներ կային և տեղի քաղաքային առողջապահական մարմինները թույլ չէին տվել ակումբին լքել քաղաքի տարածքը։

Ակումբը ցանկանում էր հասնել այն բանին, որպեսզի հանդիպումը հետաձգվի, պատճառաբանելով հենց Նեապոլի առողջապահական մարմինների դրվարծ արգելքը, սակայն, Ա սերիան մերժեց այդ խնդրանքը, նշելով, որ հանդիպման հետաձգման համար որևէ իրական հիմք չկա։ Դրանից հետո առաջնության ղեկավարները որոշում կայացրին տեխնիկական պարտություն գրանցել «Նապոլիի» դիմաց, ինչպես նաև ակումբից հանեցին 1 միավոր։ Այդ որոշումն աջակցեց նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, իսկ այդ կառույցների բողոքարկման կոմիտեներն էլ աջակցեցին Ա սերիայի ու ֆեդերացիայի կայացրած որոշումը՝ մերժելով «Նապոլիի» բողոքը։

Հավելենք, որ Ա սերիան արդեն հետ է վերադարձրել «Նապոլիի» 1 միավորը, ինչի շնորհիվ ակումբը վաստակեց 24 միավոր, միավորների քանակով հավասարվեց «Յուվենտուսին», սակայն լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 3-րդ հորիզոնական։ Առաջնության առաջատարը «Միլանն» է, որն ունի 31 միավոր։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023