Յուվենտուսն ու Ռոման համառ պայքարում չպարզեցին հաղթողին🎥
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։
Կարելի է ասել` «բյանկոներիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելության պայմաններում. 2-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը։
Խփած գոլից հետո էլ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վերահսկում էր հանդիպման ընթացքն ու ուներ խաղային առավելություն, ինչի արդյունքում 25-րդ րոպեին Մանուել Լոկատելիի ջանքերով կրկնապատկեցին առավելությունը։
Այդուհանդերձ, հանդիպման գլխավոր մրցավար Մասիմիլանո Իրատին, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, չեղարկեց դարպասի գրավումը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսում Ժոզե Մոուրինիոյի թիմին հաջողվեց հավասարեցնել խաղը և ոչ-ոքի կորզել։
69-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով «գայլերի» պատասխան գնդակը խփեց Թեմի Աբրահամը։
Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո հռոմեական ակումբը վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Յուվեն», 5 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դուշան Վլահովիչ, Թեմի-Աբրահամ, Ժոզե Մոուրինիո, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Ռոմա