Յուվենտուսն ու Չելսին բանակցություններ են վարում
The Guardian-ի փոխանցմամբ՝ «Չելսին» և «Յուվենտուսը», հնարավոր է, փոխանակվեն ֆուտբոլիստներով։
Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները՝ կիսապաշտպանների փոխանակություն կատարելու նպատակով։ «Յուվենտուսը» պատրաստ է Միրալեմ Պյանիչին փոխանակել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոյի հետ։
Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մտադիր է կրկին աշխատել բրազիլական արմատներով իտալացի կիսապաշտպանի հետ, ում հետ արդեն նույն ակումբը ներկայացրել է «Նապոլիում» և «Չելսիում»։ Իտալացի մասնագետը պատրաստ է հանուն Ժորժինիոյի «զոհաբերել» Միրալեմ Պյանիչին։
Նշվում է, որ «Յուվենտուսը» բոսնիացի կիսապաշտանի հարցով բանակցում է նաև ՊՍԺ-ի և «Բարսելոնայի»։ Երկու ակումբներն էլ ցանկանում են իրենց շարքերում տեսնել կիսապաշտպանին։
Պյանիչի և «Յուվենտուսի» միջև նախատեսված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը, սակայն, եթե «Ծեր սինյորայի» ղեկավարությունը որոշի վաճառել Պյանիչին, նա չի փորձի համոզել Սարիին, որ ակումբի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկն է։
# Բարսելոնա, Ժորժինիո, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, Չելսի, ՊՍԺ, տրանսֆերներ