Յուվենտուսն ու Ասթոն Վիլան մոտ են խոշոր փոխանակում իրականացնելուն
«Յուվենտուսն» ու «Ասթոն Վիլան» պատրաստվում են խոշոր փոխանակում իրականացնել։
«Բյանկոներիները» կազմը համալրելու է Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել թուրինյան ակումբի հետ։ Նրա տարեկան աշխատավարձը լինելու է 4,5 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։
«Յուվենտուսը» Լուիսի տեղափոխության համար «Ասթոն Վիլային» վճարելու է 20 մլն եվրո, իսկ գործարում ներառվելու են նաև ամերիկացի կիսապաշտպան Վեսթոն Մաքենին ու անգլիացի վինգեր Սամուել Այլինգ-Ջունիորը։
Աղբյուրի համաձայն` գործարքն այժմ վերջնական փուլում է. կողմերը քննարկում են վերջին մանրամասները։
Դուգլաս Լուիսը «Ասթոն Վիլայում» հանդես է գալիս 2019 թ. հուլիսից և 204 խաղում խփել է 22 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում։
25-ամյա Մաքենին «Յուվենտուսի» գույները պաշտպանում է 2020 թ. սեպտեմբերից։ Նա ակումբի կազմում մասնակցել է 134 հանդիպման` դառնալով 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Սամուել Այլինգ-Ջունիորը ծնվել է Լոնդնում և «Չելսիի» սան է։ 20-ամյա ֆուտբոլիստը նույնպես 2020 թ. սեպտեմբերից է կրում «Յուվենտուսի» մարզաշապիկը և 45 խաղում խփել է 2 գոլ, 4 անգամ օգնել աչքի ընկնել թիմակիցներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Դուգլաս Լուիս, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Սամուել Այլինգ-Ջունիոր, Վեսթոն Մակենի, տրանսֆերներ