«Յուվենտուսն» առաջին միավորներն է կորցրել` չհաղթելով «Վերոնային» 🎥
«Յուվենտուսն» առաջին միավորներն է կորցրել` չհաղթելով «Վերոնային» 🎥
20/09/2025 - 23:43

Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում «Յուվենտուսն» առաջին միավորներն է կորցրել` հյուրընկալվելիս չհաղթելով «Վերոնային». գրանցվել է 1:1 հաշիվը։

«Բիանկոներիից» 19-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆրանսիշկու Կոնսեյսաուն, իսկ տանտերերին պարտությունից 44-րդ րոպեին փրկել է Գիֆթ Օրբանը։

Թուրինյան գրանդը 10 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Վերոնան» 3 միավորով 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025