Յուվենտուսի տնօրեն. Բացառում ենք Դիբալայի հեռանալը այս ամռանը
«Յուվենտուսի» սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Պաուլո Դիբալան չի վաճառվի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Մենք միանգամայն բացառում ենք Դիբալայի հեռանալը այս ամռանը:
Մեր թիմը միշտ հայտնի է եղել նրանով, որ խաղացողները շատ մոտ են իրար հետ: Ֆուտբոլիստները միշտ ուրախ են վերադառնալ մեզ մոտ:
«Յուվենտուսը» 3000 օր գլխավորել է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը, և մեր խաղացողները միշտ ջանասիրաբար մարզվում են:»,- Պարատիչիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի կիսապաշըպանին ցանկանում են ձեռք բերել «ՊՍԺ»-ն և «Տոտենհեմը»: