Յուվենտուսի կիսապաշտպանը կասկածվում է անօրինական խաղադրույքներ կատարելու համար
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին լուրջ խնդրի առջև է կանգնել։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 22-ամյա ֆուտբոլիստի դեմ հետաքննություն է սկսվել` անօրինական խաղաղրույքներ կատարելու կասկածանքով։
Աղբյուրի փոխանցմամբ` Ֆաջիոլին խաղադրույքներ է կատարել անօրինական հարթակներում։
Վերջերս Թուրինի դատախազությունը համացանցում գործող անօրինական խաղադրույքների հարթակներում հետաքննությունն է իրականացրել, ինչի արդյունքում ոստիկանությունը դուրս է եկել Ֆաջիոլիի հետքի վրա։
Հատկանշական է, որ Իտալիայում մարզիկներին թույլատրված է խաղադրույք կատարել, սակայն այն չպետք է լինի անօրինական հարթակում և չլինի իրենց կարգապահության օգտին կամ դեմ։
Այժմ քննիչները փորձում են պարզել՝ արդյո՞ք Ֆաջիոլին իսկապես խաղադրույքներ է կատարել և, որ ամենակարևորն է, կոնկրետ ինչի՞ կողմ կամ դեմ։
Հաղորդվում է, որ Ֆաջիոլին, ամենայն հավանականությամբ, խախտել է սպորտային օրենսդրության 24-րդ հոդվածը, ինչի համար իտալացի ֆուտբոլիստին սպառնում է մինչև 3 տարվա որակազրկում և 25 հազար եվրոյից ավելի տուգանք։
Հավելենք, որ Նիկոլո Ֆաջիոլին «Յուվենտուսի» սան է, որ կազմում անցկացրել է 45 հանդիպում` դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Յուվենտուս, Նիկոլո Ֆաջիոլի