Յուվենտուսի կատարյալ ձախողումը. Ատլետիկոն ընկերական խաղում ջախջախել է «բյանկոներիներին»🎥
«Յուվենտուսն» ու «Ատլետիկո Մադրիդն» ավարտեցին միջմրցաշրջանային հատվածը` միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով Թուրինում։
«Բյանկոներիները» կատարյալ ձախողեցին խաղը` 0:4 հաշվով կրելով ջախջախիչ պարտություն։
Մադրիդյան ակումբի կազմից փայլեց Ալվարո Մորատան, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մաթեուս Կունյան։
Հիշեցնենք, որ Մորատան նախորդ երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է հենց «Յուվենտուսի» կազմում` անցկացրած 92 խաղում դառնալով 32 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, Ատլետիկո Մադրիդ, ընկերական-հանդիպումներ, Մաթեուս Կունյա, Յուվենտուս