Պիռլո. «Ինտերի բախտը բերեց. այժմ կարող են խաղացողներին հավաքական չուղարկել»

Պիռլո. «Ինտերի բախտը բերեց. այժմ կարող են խաղացողներին հավաքական չուղարկել»

20/03/2021 - 23:19

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է իտալական Ա սերիայի 28-րդ տուրի «Բենևենտոյի» դեմ խաղի, ինչպես նաև մրցաշարային աղյուսակում տիրող իրաիճակի մասին․

«Մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում, քանի որ մենք այն կանցկացնենք հավաքականների խաղերից առաջ, այսինքն, այդ խաղից հետո մենք ազատ ժամանակ կունենանք հանգստի համար։

Մենք կմրցենք մի ակումբի դեմ, որը, հավանաբար, ոչ լավ ժամանակներ է ապրում, սակայն կարևոր արդյունքների է հասել, գիտի՝ ինչպես խաղալ և պաշտպանվել։

Ես շատ լավ եմ ճանաչում նրանց մարզչին (խմբ․՝ խոսքը «Բենևենտոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձզագիի մասին է)։ Սա կլինի հանդիպում մի ակումբի դեմ, որին միավորներ են պետք։ Այնպես որ, մենք պետք է շատ զգույշ լինենք։

Մեր նպատակն է ճնշում գործադրել «Ինտերի» նկատմամբ, ինչը հնարավոր է միայն հաղթելով բոլոր խաղերում։ Այս շաբաթ «Ինտերը» չի խաղա, և մենք հնարավորություն ունենք մրցաշարային աղյուսակում ավելի մոտենալ նրանց։ Պետք է գերազանց հանդիպում անցկացնենք և վաստակենք 3 միավոր։

Մեզ տեղեկացրել են, թե ինչ է պատահել «Ինտերին» (խմբ․՝ խոսքը ներաձուրիների կազմում կորոնավիրուսային համաճարակի նոր դեպքերի մասին է)։ Ցավո՛ք, այս իրավիճակը «Ինտերի» համար լավ դասավորվեց, քանի որ այժմ նրանք կարող են խաղացողներին թույլ չտալ մասնակցելու ազգային հավաքականների խաղերին։ Այս առումով նրանց բախտը բերեց»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը։

Տեղեկացնենք, որ «Յուվենտուս» – «Բենևենտո» հանդիպումը կմեկնարկի մարտի 21-ին՝ Երևանի ժամանակով 18։00-ին։

Ներկա պահին «Յուվենտուսը», ներքին առաջնության շրջանակում անցկացրած 26 հանդիպումներից հետո, վաստակել է 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Նրանից առաջ են միայն միլանյան երկու ակումբները՝ «Միլանն» ու «Ինտերը», որոնք վաստակել են համապատասխանաբար 56 և 65 միավոր և մեկ հանդիպում էլ ավել են անցկացրել թուրինցիների համեմատ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023