Յուվենտուսից կրկին միավորներ հանվեցին

Յուվենտուսից կրկին միավորներ հանվեցին

22/05/2023 - 23:30

Ֆինանսական խարդախությունների պատճառով «Յուվենտուսից» կրկին միավորներ հանվեցին։

Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել` թուրինյան ակումբին պատժել եկտամտի ֆիկտիվ աճ ցույց տալու համար։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «բյանկոներիներից» այժմ հանվել է 10 միավոր։

Հատկանշական է, որ դատախազ Ջուզեպե Չինեն պահանջել է, որպեսզի «Յուվենտուսից» հանվի 11 միավոր։

Հիշեցնենք, որ դեռևս սույն թվականի հունվարին նույն գործի շրջանակում «զեբրերից» հանվել էր 15 միավոր, սակայն բողոքարկումից հետո այն վերադարձվել էր «բյանկոներիներին»։

Այդուհանդերձ, նոր փաստերի ի հայտ գալուց հետո գործը վերաբացվել էր։

Հավելենք, որ այս պատժից հետո «Յուվենտուսը» մնաց 59 միավորով և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում նահանջեց 7-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023