Յուվենտուսին հետ է վերադարձվել հանված 15 միավորը
Ինչպես արդեն տեղյակ եք, Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում ֆինանսական խարդախությունների մեղադրանքով «Յուվենտուսից» հանվել էր 15 միավոր։
Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, նախքան դատական նոր գործընթացներն ու նիստերը, թուրինյան ակումբին հետ են վերադարձվել հանված միավորները։
Աղբյուրի փոխանցմամբ` Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի Երաշխիքային խորհուրդը բավարարել է թուրինյան ակումբի բողոքը միավորները հանելու որոշման դեմ։
Հաղորդվում է, որ այժմ գործի շրջանակում նոր դատավարություն պետք է տեղի ունենա։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դաշնային վերաքննիչ դատարանը պետք է նորից քննի գործը:
Հավելենք, որ «բյանկոներիներն» այժմ ունեն 59 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Յուվենտուս