Յուվենտուսը 51 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր իրականացրեց📸
«Յուվենտուսը» ձեռք է բերել «Ատալանտայի» կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսին, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ֆուտբոլի Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպանը «բյանկոներիների» կազմում հանդես կգա «8» համարի մարզաշապիկով։

Transfermarkt-ը գրում է, որ «Յուվենտուսը» 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք է բերել 51 մլն եվրոյով։
Տյոն Կոպմեյներսը «Ատալանտա» էր տեղափոխվել 2021 թ. օգոստոսին` 129 խաղում դառնալով 29 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ատալանտա, Յուվենտուս, Տյոն Կոմպենեյրս, տրանսֆերներ