Յուվենտուսը ցանկանում է վարձակալել Բարսելոնայի պաշտանին
«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստիենսենը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։
Mundo Deportivo-ն գրում է, որ թուրինյան ակումբը լրջորեն հետաքրքրված է դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով։ «Բիանկորիները» պատրաստ են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել 28-ամյա պաշտպանին։
«Յուվենտուսը» դիտարկում է նաև «Բարսելոնայի» մեկ այլ պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ձեռք բերելու տարբերակը, սակայն Քրիստիենսենի տեղափոխությունն ավելի հավանական է։
Իտալացի լրագրող Ալֆրեդո Պեդուլայի հաղորդմամբ` ֆինանսական խնդիրների պատճառով կատալոնական ակումբը կարող է համաձայնել նույնիսկ վաճառել Քրիստիենսենի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ Քրիստիենսենն ապաքինվում է աքիլլեսյան գարշապարի ծանր վնասվածքից։ Նա օգոստոսի 17-ից հետո խադաշտում չի եղել և մասնակցել է միայն իսպանական Լա լիգայի առաջին տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպմանը (2:1)։
Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմը համալրել է 2022 թ. հուլիսին, 75 խաղում խփել 4 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անդրեաս Քրիստիենսեն, Բարսելոնա, Յուվենտուս, Ռոնալդ Արաուխո, տրանսֆերներ