Յուվենտուսը սահմանել է Կիեզայի հրաժարագինը
Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «բյանկոներիների» նորանշանակ գլխավոր մարզիչ Տիագո Մոտայի ծրագրերում և նրան չի տեսնում ակումբի խաղային պլանում։
Աղբյուրի համաձայն` թուրինյան ակումբը պատրաստ է Կիեզայի տրանսֆերը վաճառել 25 մլն եվրոյով։ «Յուվենտուսը» նաև մտադիր է որոշակի զիջումների գնալ հավանական գործարքի հարցում, քանի որ ֆուտբոլիստի` ակումբի հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` իտալացի եզրային հարձակվողին իր կազմում ցանականում է տեսնել «Ռոման»։
Սպասվում է, որ ակումբները մոտ ժամանակներս Կիեզայի տեղափոխության համար բանակցություններ են սկսելու։ «Ջալառոսիները», սակայն, միայն 20 մլն եվրո են ցանկանում վճարել գործարքի համար։
Ֆեդերիկո Կիեզան «Յուվենտուս» է տեղափոխվել 2020 թ. հոկտեմբերին` 131 խաղում դառնալով 32 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆեդերիկո Կիեզա