«Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել «Ատալանտայի» երեք առաջատարներին

«Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել «Ատալանտայի» երեք առաջատարներին

07/03/2025 - 23:25

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» միանգամից երեք ֆուտբոլիստների ծառայություններով, գրում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն` թուրինյան գրանդը պատրաստ է ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնին, նիգերիացի վինգեր Ադեմոլա Լուքմանին և իտալացի հարձակվող Մատեո Ռետեգիին։

«Բիանկոներին» 27-ամյա Լուքմանի տրանսֆերի հարցում արդեն մի քանի անգամ հարցում է ուղարկել «Ատալանտային»։ Ինչպես նրան, այնպես Էդերսոնին ձեռք բերելու համար, «Յուվենտուսը» պետք է պայքարի անգլիական ակումբների հետ։

Հաղորդվում է, որ երեք ֆուտբոլիստների համար էլ «Ատալանտան» պահանջելու է մոտ 60 միլիոն եվրո։

Ադեմոլա Լուկմանն «Ատալանտա» է տեղափոխվել 2022 թ. օգոստոսին, 108 խաղում խփել 49 գոլ, կատարել 22 ասիստ։

25-ամյա Էդերսոնը Բերգամոն ներկայացնող ակումբում է 2022 թ. հուլիսից, 129 խաղում 12 գոլ է խփել, կատարել 4 արդյունավետ փոխանցում։

Ռետեգին նախորդ տարվա օգոստոսին է միացել «Ատալանտային» և 21 գոլով գլխավորում է Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023