Յուվենտուսը պատրաստ է Իգուաինին վարձավճարով բաց թողնել Ռոմա
«Ռոման» աշխատանքներ է կատարում տրանսֆերային շուկայում:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, ակումբը գրեթե ավարտին է հասցրել Ջանլուկա Մանչինիի տրանսֆերը «Ատալանտայից»: Հռոմցիները նաև փորձում են ձեռք բերել Մարկ Բարտրային «Բետիսից»:
«Ռոման» «Ֆիորենտինայի» հարձակվող Ժորդան Վերետուին տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել և այս հարցում առաջ է անցել «Միլանից», որն ևս փորձում է ձեռ բերել ֆուտբոլիստին:
Բացի այդ, ակումբը կապ է պահում Գոնսալո Իգուաինի հետ: «Յուվետուսը» պատրաստ է բաց թողնել արգենտինացուն «Ռոմա»: Հռոմցիներին մնում է անձամբ ֆուտբոլիստի հետ համաձայնության գալ: