Յուվենտուսը ու Բարսելոնան համաձայնության են հասել

Յուվենտուսը ու Բարսելոնան համաձայնության են հասել

24/06/2020 - 15:21

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Յուվենտուսը» «Բարսելոնայի» համաձայնության է հասել Արթուրի տրանսֆերի հարցում։ Գործարքը կարժենա մոտ 80 մլն եվրո։

Ներկա պահին թուրինյան ակումբը փորձում է համաձայնության հասնել նաև բրազիլացի կիսապաշտպանի հետ և նրան առաջարկում է տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։ «Բարսելոնայում» Արթուրը վաստակում է 3,2 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ «ծեր սենյորայի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է, որ Արթուրը ակումբի կազմում ունենա այն դերը, ինչ ուներ Ժորժինիոն «Նապոլիում» և «Չելսիում»։

Սպասվում է, որ այդ գործարքն ավարտին կհասցվի մինչև հունիսի 30-ը։ «Բարսելոնան» իր հերթին ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին, ում թուրինյան ակումբը գնահատում է 70 մլն եվրո։ «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ է բոսնիացի կիսապաշտպանին ներառել Արթուրի տրանսֆերի գործարքում, սակայն կատալոնական ակումբը համաձայն չէ այն բան հետ, որ 23-ամյա Արթուրն ընդամենը 10 մլն եվրոյով է թանկ 30-ամյա Միրալեմ Պյանչից։

Նշենք նաև, որ Արթուրը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է շարունակել իր ելույթները «Բարսելոնայի» կազմում, իսկ Պյանիչը դեմ չէ տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023