Յուվենտուսը շուտով կհայտարարի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին
«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Տիագո Մոտան, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
41-ամյա մասնագետը դեռ անցնող ամիսներին է մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր համաձայնեցրել «բյանկոներիների» հետ։ Թուրինյան ակումբը նոր մարզչի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթվա սկզբին։
Նշվում է, որ Մոտան «Յուվենտուսի» ղեկին արդեն առաջին տրանսֆերային արշավին է պատրաստվում։ Ակումբն ավարտին է հասցրել «Մոնցայի» դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոյի տրանսֆերը, որի տեղափոխության համար վճարելու է 20 մլն եվրո։ «Յուվեն» աշխատում է նաև «Ատալանտայի» կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսին ու «Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիին ձեռք բերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Մոտան 2022-2024 թթ. մարզում էր «Բոլոնիան», որը նրա գլխավորությամբ ավարտված մրցաշրջանում 60 տարվա դադարից հետո նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բոլոնիա, Միկելե Դի Գրեգորիո, Յուվենտուս, Ռիկարդո Կալաֆյորի, Տիագո Մոտա, Տյոն Կոմպենեյրս, տրանսֆերներ