Յուվենտուսը Շյեսնիին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում
«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, հնարավոր է, հեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «բյանկոներիները» մտադիր են կրճատել աշխատավարձի բյուջեն, իսկ լեհ դարպասապահն ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է և տարեկան վաստակում է 12 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբը 32-ամյա դարպասապահին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում։
Առաջինն «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Կարնեսեկին է, ով 2021 թ. հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Կրեմոնեզեի» կազմում, երկրորդը Գիլելմո Վիկարիոն է («Էմպոլի»)։
Հատկանշական է, որ «Յուվենտուսի» մարզչական շտաբը չի դիտարկում Մատիա Պերինին դարձնել հիմանական դարպասապահ, ում հետ ժամանակին մեծ հույսեր էին կապում։
Հավելենք, որ Վոյցեխ Շյեսնին «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 205 խաղում դարպասը 85 անգամ պահելով անառիկ։
Նշենք, որ Մարկո Կարնեսեկին Ա սերիայի ընթացիկ խաղարկություբում դաշտ է դուրս եկել 19 անգամ, բաց թողել 33 գնդակ և անցկացրել 2 «չոր» խաղ։
Ինչ վերաբերում է Գիլելմո Վիկարիոյին, ապա 26-ամյա դարպասապահն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 24 խաղում 7 անգամ դարպասը պահել է անառիկ` բաց թողնելով 31 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Գիլելմո Վիկարիո, Մարկո Կարնեսեկի, Յուվենտուս, Վոյցեխ Շյեսնի, տրանսֆերներ