Յուվենտուսը Մոտայի գլխավորությամբառաջին խաղում խոշոր հաշվով պարտվել է 🎥
Թուրինի «Յուվենտուսը» միջմրցաշրջանային հատվածում առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց և մրցեց Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգի» դեմ։
«Բյանկոներիները» նորանշանակ գլխավոր մարզիչ Տիագո Մոտայի գլխավորությամբ առաջին խաղը ձախողեցին և պարտվեց 0:3 հաշվով։
Գերմանական ակումբին հաղթանակ պարգևեցին Կասպար Յանդերի, Դասթին Ֆորկելի ու Թիմ Յանիշի խփած գոլերը։
Նշենք, որ 0:1 հաշվի ժականակ թուրինյան ակումբից 11-մետրանոց հարվածն իրացնելիս վրիպել է սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը. գնդակը դիպել է դարպասաձողին։
Նշենք, որ իտալական գրանդը հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 3-ին և մրցելու է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Բրեստի» դեմ։ Հանդիպումը կայանալու է Իտալիայի Պեսկարա քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Երկրորդ Բունդեսլիգա, ընկերական-հանդիպումներ, Յուվենտուս, Նյուրնբերգ, Չեմպիոնների-լիգա, Տիագո Մոտա