Յուվենտուսը մի շարք ֆուտբոլիստների հեռացրել է  հիմնական թիմից

Յուվենտուսը մի շարք ֆուտբոլիստների հեռացրել է հիմնական թիմից

14/07/2023 - 01:11

«Յուվենտուսի» կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «բյանկոներիները» հիմանական կազմից հեռացրել են թիմի ավագ, կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչիին։

Ինչտես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան ակումբի տնօրեններ Ջովանի Մաննան ու Քրիստիանո Ջունտոլին 36-ամյա ֆուտբոլիստին հայտնել են ակումբի որոշման մասին։

Իտալացի պաշտպանը շոկի մեջ է եղել այդ լուրից, սակայն ընդունել է ակումբի որոշումը։

Բոնուչին հիմնական թիմից առանձին է մարզվելու և «Յուվենտուսի» հետ չի մեկնելու ԱՄՆ շրջագայության, իսկ «բյանկոներիների» նոր ավագը կլինի Դանիլոն։

Աղբյուրի փոխանցմամբ` այժմ իտալացի ֆուտբոլիստի ապագան կախված է նրա գործակալից, ով պետք է փորձի նոր ակումբ գտնել Բոնուչիի համար։

Ինքը` Բոնուչին, ցանկանում էր մինչև 2024 թ. հունիսի 30-ը մնալ «Յուվենտուսի» կազմում, ինչից հետո պատրաստվում էր ավարտել ֆուտբոլիստի կարիերան։

Լեոնարդո Բոնուչին «բյանկոներիների» կազմում հանդես է եկել 2010-17 թթ., ինչից հետո մեկ տարով տեղափոխվել է «Միլան», այնուհետև 2018 թ. կրկին վերադարձել «Յուվենտուս»։

36-ամյա պաշտպանը «զեբրերի» կազմում անցկացրել է 502 հանդիպում` դառնալով 37 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ բացի Լեոնարդո Բոնուչիից, նույն ճակատագրին են արժանացել նաև Վեսթոն Մաքենին, Արթուր Մելոն ու Դենիս Զաքարիան, ովքեր նույնպես հեռացվել են «Յուվենտուսի» հիմնական թիմից։

Վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները կլքեն ակումբի շարքերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023