Յուվենտուսը մերժել է երկու գրանդ ակումբների առաջարկները
Եվրոպական մի շարք գրանդ ակումբներ շարունակվում են հետաքրքրվել «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտի ծառայություններով, սակայն թուրինյան ակումբը չի պատրաստվում վաճառել իր ֆուտբոլիստին։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում կատարելով Tuttosport-ին, վերջերս խաղացողի վերաբերյալ «բյանկոներիներն» առաջարկ են ստացել «Չելսիից» և «Բարսելոնայից», որոնք, սակայն մերժվել են։
Հիշեցնենք, 21-ամյա պաշտպանը «Յուվենտուսի» գույները պաշտպանում է 2019 թվականից սկսած։ Այդ ժամանակ թուրինցիները խաղացողի տրանսֆերի դիմաց «Այաքսին» վճսրեցին 85․5 մլն եվրո։
# Բարսելոնա, Մաթիաս դե Լիխտ, Յուվենտուս, Չելսի, տրանսֆերներ