«Յուվենտուսը» ճախրում է` փայլուն խաղով ջախջախելով «Կրեմոնեզեին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Կրեմոնեզեին»։
Թուրինի «Ալիանց» ստադիոնում կայացած խաղում «բիանկոներիից» մեկական գոլ խփեցին Բրեմերը, Ջոնաթան Դևիդը, Կենան Յիլդիզն ու Վեսթոն Մաքենին, իսկ մրցակցի կիսապաշտպան Ֆիլիպո Տեռաչանոն գրավեց սեփական դարպասը։
Նշենք, որ «Յուվենտուսն» Ա սերիայում նախորդ անգամ 5 և ավելի գոլ խփել էր 2018թ. փետրվարի 2-ին` 7:0 հաշվով հաղթելով «Սասուոլոյին»։
Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը 39 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Կրեմոնեզեն» 22 միավորով 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml