Յուվենտուսը հրաժարվել է Ռուգանիին գնման իրավունքով վարձակալության տալ Ռոմա
«Ռոման» չի կարողանում «Յուվենտուսի» հետ համաձայնեցնել պաշտպան Դանիել Ռուգանիի տրանսֆերի հարցը:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, թուրինցիները հրաժարվել են Ռուգանիին գնման իրավունքով վարձակալության տալ Ռոմա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» կցանկանար դիտարկել գնման պարտավորությամբ տարբերակը:
«Ռոման» նաև դիտարկում է «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենի տարբերակը: