Յուվենտուսը կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ է

Յուվենտուսը կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ է

09/09/2020 - 00:49

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։

Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, կողմերը վաղուց բանակցություններ են վարում, իսկ ուրուգվաjցի հարձակվողն անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրել է թուրինյան ակումբի հետ։ 33-ամյա հարձակվողը նոր ակումբի հետ կնքելու է «2+1» տարբերակով պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կազմելու է 10 մլն եվրո, սակայն, տեղափոխությանը խոչընդոտող մի շարք հանգամանքներ կան։

Հարձակվողը «Բարսայում» կմնա այնքան ժամանակ, մինչև պայմանագրի խզման հարցում համաձայնության չհասնի ակումբի հետ, ինչպես նաև նրան անհրաժեշտ է, որպեսզի Իտալիայի անձնագիր ստանա, իսկ դրա համար անհրաժեշտ է իտալերենի B1 մակարդի քննություն հանձնել։ Բանն այն է, եթե Սուարեսը չունենա այդ անձնագիրը, ապա «Յուվեն» ստիպված կլինի վաճառել այն խաղացողներից մեկին, ով չունի Եվրոպական միության անդամ որևէ երկրի անձնագիր։ Ամենահավանական թեկնածուն Դուգլաս Կոստան է։

Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» չի դադարում հետևել ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիին, ով ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Բացի Կավանիից, «բյանկոներիները» դիտարկում են նաև Էդին Ջեկոյի և Ալվարո Մոլատայի տարբերակները։ Խոսակցություններ կան, որ «Յուվենտուսի» ղեկավարները մտադիր են «Ատլետիկո Մադրիդին» փոխանակում առաջարկել․ նրանք ցանկանում են Դուգլաս Կոստային փոխել Ալվարո Մորատայի հետ, ով ժամանակին արդեն հանդես եկել է թուրինյան ակումբի կազմում։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023