Յուվենտուսը թանկարժեք միավորներ կորցեց` չկարողանալով կոտրել Էմպոլիի դիմադրությունը 🎥
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Էմպոլիի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց. արձանագրվեց 1:1 հաշիվը։
50-րդ րոպեին «բյանկոներիների» կազմից հաշիվը բացեց Դուշան Վլահովիչը, իսկ հյուրերի պատասխան գոլը 70-րդ րոպեին խփեց Տոմազո Բալդանզին։
Հանուն արդարության` ընգծենք, որ տանտերերը 18-րդ րոպեին խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Արկադիուշ Միլիկը։
Այս ոչ-ոքիից հետո Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վաստակեց 53 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
Մոտակա հետապնդող «Ինտերը», որի ակտիվում կա 51 միավոր, թուրինյան ակումբի համեմատ երկու հանդիպում պակաս է անցկացրել։
«Էմպոլին», 17 միավորով, նախավերջինն է` 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Արկադիուշ Միլիկ, Դուշան Վլահովիչ, Էմպոլի, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Տոմազո Բալդանզի