Յուվենտուսը գլխավոր մարչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Յուվենտուսը գլխավոր մարչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

19/05/2024 - 12:06

2023/24 մրցաշրջանի վերջին երկու խաղերում «Յուվենտուսի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կկատարի Պաոլո Մոնտերոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ուրուգվայցի մասնագետը փոխարինել է Մասիմիլիանո Ալեգրիին, որը պաշտոնանկ է արվել մայիսի 17-ին։

Մոնտերոն 2022 թ. հունիսից զբաղեցնում է «բյանկոներիների» Մ-19 թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

52-ամյա մասնագետը, որպես ֆուտբոլիստ, 1996-2005 թթ. պաշտպանել է «Յուվենտուսի» գույները` 278 խաղում խփելով 6 գոլ։

Հավելենք, որ «Յուվենտուսը» իտալական Ա սերիայի 37-րդ տուրում մայիսի 20-ին հյուրընկալվելու է «Բոլոնիային», իսկ 38-րդ տուրում մայիսի 26-ին տանը կմրցի «Մոնցայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023