Յունայթեդն առաջին անգամ ԵԼ հանդիպման ընթացքում չի կարողացել ուղիղ հարված կատարել մրցակցի դարպասին
Եվրոպա Լիգայի շրջանակներում երեկ հոլանդական ԱԶ-ն հյուրընկալել էր Մանչեստեր Յունայթեդին։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Անգլիական ակումբին չի հաջողվել ուղիղ հարված կատարել մրցակցի դարպասին։ Ինչպես տեղեկացնում opta-ն, սա առաջին դեպքն էր, երբ Յունայթեդի խաղացողներին չի հաջողվում որևէ հարված կատարել մրցակցի դարպասին։
Այդ խաղից հետո Յունայթեդը հավաքեց 4 միավոր և L խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ ԱԶ-ն 2 միավորով երրորդն է։