Յունայթեդի պաշտպանը ծխում է կարանտինի օրերին?
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն, ով ձմռանը վարաձակալական հիմունքներով տեղափոխվել է արգենտիանական «Էստուդիանտես», իր ժամանակն անցկացրել է ընկերնեի հետ՝ ենթարկվելով երկու ակումբների քննադատությանը։
Ֆուտբոլիստն իր կարանտինն ակցնացնում է հայրենիքում՝ Արգենտինայում։ Վերջին օրերին հայտարարվեց, որ Արգենտինայի առաջնությունը մնալու է անավարտ և չի շարունակվելու։ Խաղացողն էլ օգվել է այդ փաստից և ժամանակ է անցկացրել իր ընկերների հետ։ Խաղացողի եղբայրը instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է Մարկոս Ռոխոն ծխում։ Հետագայում տեսանյութը հեռացվել է սոցցանցից, սակայն այն հասցրել էին շատերը պահել իրենց մոտ՝ հրապարակելով նաև Twitter-ում։
Նշենք, որ Արգենտինայում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մինչև մայիսի 10-ը հայտարարված է կարանտինային ռեժիմ։
# Էստուդիանտես, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկոս Ռոխո