Յունայթեդի անկումը շարունակվում է․ Նյուքասլ 1։0 Մանչեսթեր Յունայթեդ?
ԱՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակներում «Նյուքասլը» համանուն քաղաքի «Սեյնթ-Ջեյմս Պարկ» մարզադաշտում ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Ինչպես վերջին մի քանի խաղերում, «Յունայթեդի» մոտ այսօր նույնպես ոչինչ չստացվեց։ Հանդիպման միակ գնդակը հեղինակվեց 72-րդ րոպեին․ աչքի ընկավ «Նյուքասլի» 19-ամյա կիսապաշտպան Մէթյու Լոնգստաֆը։
Այս հաղթանակից հետո «կաչաղակները» վաստակեցին 8 միավոր և լքեցին վտանգավոր գոտին՝ բարձրանալով 16-րդ հորիզոնական, իսկ ՄՅՈՒ-ն 9 միավորով 12-րդ տեղում է։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Նյուքասլ