Յունայթեդը 2019 թվականին հրաժարվել է Ռեալի հետ փոխանակում իրականացնել
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Էվերտոնի» ներկայիս կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, երբ դեռևս հանդես էր գալիս «Ռեալի» կազմում, 2019 թվականի ամռանը կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Բանն այն է, որ այդ ժամանակ «արքայական» ակումբը «Յունայթեդին» առաջարկել է փոխանակում իրականացնել։ Ըստ այդ գաղափարի՝ Խամեսը պետք է համալրեր «կարմիր սատանաների» շարքերը, իսկ հակառակ ուղղությամբ Պոլ Պոգբան, ում դիմաց «Ռեալը» վճարելու էր նաև լրացուցիչ գումար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը չի ցանկացել իր թիմում տեսնել կոլումբացի կիսապաշտպանին, քանի որ ցանկացել է ավելի երիտասարդ խաղացողներով համալրել ակումբը։ Բացի դրանից, մանկունյական ակումբը չի ցանկացել նման փոխանակում իրականացնել, քանի որ Պոգբայի դիմաց միայն ցանկանում էր գումար ստանալ, այն էլ՝ 150 մլն եվրո։
Իրադարձությունների նման զարգացումից հետո «ՄՅՈՒ»-ն կենտրանոցավ Բրունո Ֆերնանդեշին ձեռք բերելու ուղղությամբ, ում տրանսֆերն ավարտին հասցրեց սույն թվականի հունվարին։ «Կարմիրները» Բրունոյի դիմաց վճարեցին 55 մլն եվրո։
# Խամես-Ռոդրիգես, Մանչեսթեր-Յունայթեդ, Պոլ-Պոգբա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Օլե-Գունար-Սուլշեր