Յունայթեդը սահմանել է Պոգբայի հրաժարագինը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան շարունակում է անորոշ մնալ։
Ինչպես տեղեկացնում է Express-ը, մանկունյական ակումբը կողմնորոշվել է խաղացողի հրաժարագնի հարցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» ֆրանսիացի կիսապաշտպանին պատրաստ են վաճառել 75 մլն եվրոյի դիմաց։ Հատկանշական է, որ վերջերս ֆուտբոլիստի համար մղվող պայքարին միացել է նաև ՊՍԺ-ն։ Բացի փարիզեցիներից, Պոգբային իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև «Ռեալն» ու «Յուվենտուսը»։
Պոլ Պոգբայի ու «Յունայթեդի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը, ինչից էլ ցանկանում են օգտվել վերոնշյալ ակումբները։
Հիշեցնենք, որ Պոգբան «ՄՅՈՒ»-ի սան է, որի համակարգում հանդես է գալիս 2011 թվականից, սակայն 2012 թվականին նա ազատ գործակալի կարգավիճկակով տեղափոխվեց «Յուվենտուս»։ Թուրինյան ակումբի կազմում նա հանդես եկավ մինչև 2016 թվականը, ինչից հետո այդ պահին ռեկորդային 105 մլն եվրոյի դիմաց վերադարձավ մանկունյական ակումբ և մինչ այս պահը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։
# Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Պոլ-Պոգբա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ