Յունայթեդը Ռոնալդուի` 90+5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ ծանրագույն հաղթանակ կորզեց Վիլյառեալի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Վիլյառեալի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր հանդիպում է ստացվել, որն ունեցավ դրամատիկ ավարտ։
Հանդիպման մինչև 60-րդ րոպեն «Վիլյառեալի» ֆուտբոլիստները Պակո Ալկասերի` 54-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթում էին մանկունյական ակումբին
«Դեղին սուզանավը» ոչ միայն հաղթում էր, այլև շատ ավելի լավ տեսք ուներ դաշտում։ Միայն առաջին խաղակեսում Դավիդ դե Խեան 2-3 անգամ փրկեց «կարմիր սատանաներին»։
Ամեն դեպքում, Օլե-Գունար Սուլշերի սաներն իրենց մեջ ուժ գտան և կարողացան բեկել հանդիպման ընթացքը ու հաղթանակ կորզել։
Նախ 60-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքս Տելեսը, ապա 90+5-րդ րոպեին` Կրիշտիանու Ռոնալդուն` ապահովելով հանդիպման դրամատիկ ավարտը։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» ծանրագույն պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
Այս խմբի շրջանակում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Ատալանտա» 1:0 «Յանգ Բոյս»
Երկրորդ տուրից հետո F խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- «Ատալանտա» – 4 միավոր
- «Յանգ Բոյս» – 3 միավոր
- «ՄՅՈՒ» – 3 միավոր
- «Վիլյառեալ» – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Տելես, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա, Պակո-Ալկասեր, Վիլյառեալ, Օլե-Գունար-Սուլշեր