Յունայթեդը Դե Յոնգի տրանսֆերի հարցում շատ մոտ է Բարսելոնայի հետ վերջնական համաձայնության հասնելուն
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Սպասվում է, որ «կարմիր սատանաները» գործարքի դիմաց կվճարեն 65 մլն եվրո, որին ևս 20 միլիոն եվրո ավելանալու է հավելավճարների տեսքով։
Այսինքն, մանկունյական ակումբի համար այս տրանսֆերն ընդհանուր կարժենա մինչև 85 մլն եվրո։
Նշվում է, որ երկու ակումբներն առաջիկա օրերին պետք է շարունակեն բանակցությունները` փորձելով ավարտին հասցնել գործարքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե Յոնգը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Յունայթեդի» հետ` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ հոլանդացի կիսապաշտպանը «բլաուգրանայի» շարքերը համալրել է 2019 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 138 հանդիպում` դառնալով 12 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆրենկի-դե-Յոնգ