Յովիչն այսօր մեկնելու է Իտալիա` ավարտին հասցնելու իր տեղափոխությունը
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կշարունակի «Ֆիորենտինայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, այսօր` հուլիսի 8-ին` կեսօրին, սերբ ֆուտբոլիստը կմեկնի Ֆլորենցիա և ավարտին կհասցնի իր տեղափոխությունը։
Աղբյուրի փոխանցմամբ` այս գործարքը ոչ թե վարձակալական տրանսֆեր է լիելու, ինչպես հայտարարվել էր օրեր առաջ, այլ Յովիչը մշտապական հիմունքներով է համալրելու «մանուշակների» շարքերը։
Ֆլորենտական ակումբը գործարքի դիմաց «Ռեալին» գումար չի վճարելու, սակայն «սերուցքայինները» 24-ամյա ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ունենալու են 50% մասնաբաժին։
Հաղորդվում է, որ Յովիչը «Ֆիորենտինայի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Ըստ Նիկոլո Սկիրայի տեղեկությունների էլ` «Ֆիորենտինան» ու «Ռեալը» կիսել են սերբ հարձակվողի աշխատավարձը և այն կվճարեն 50/50 սկզբունքով։
Հիշեցնենք, որ Լուկա Յովիչն «արքայական» ակումբի շարքերը համալրել էր 2019 թ. հուլիսին։ Այդ ժամանակ «Ռեալը» նրա տեղափոխության դիմաց «Այնտարխտին» վճարեց 63 մլն եվրո։
25-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 51 հանդիպում` դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկա-Յովիչ, Նիկոլո Սկիրա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆիորենտինա