Յովիչը կարող է վերադառնալ հարազատ ակումբ
Ինչպես վստահեցնում է հեղինակավոր Goal պարբերականը, «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի «արքայական» ակումբը։
Սերբ ֆուտբոլիստը վարձավճարով իր ելույթները կշարունակի Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»։ Հաղորդվում է, որ շուտով կողմերը կհայտարարեն տրանսֆերի մասին։ Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանն» ու «Վուլվերհեմպտոնը»։
23-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբ է 2019 թվականի ամռանը տեղափոխվել հենց «Այնտրախտից»՝ 60 մլն եվրոյի դիմաց։ Մինչ այս պահը Յովիչը «Ռեալի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
# Այնտրախտ, Լա լիգա, Լուկա-Յովիչ, Միլան, Ռեալ Մադրիդ, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ