Յոլ. ««Տոտենհեմը» Լոնդոնի գլխավոր ակումբն է»

Յոլ. ««Տոտենհեմը» Լոնդոնի գլխավոր ակումբն է»

09/09/2025 - 18:26

Նիդերլանդցի մարզիչ Մարտին Յոլը կարծում է, որ «Տոտենհեմը» Լոնդոնի գլխավոր ակումբն է.

«Դանիել Լեյվիի ժառանգությունն այն է, ինչ նա ասել է. նա կառուցել է անհավանական ստադիոն և ստեղծել ենթակառուցվածքներ, որոնց հավասարը չկան։ Այժմ սա մեծ ակումբ է ոչ այն պատճառով, որ երկրպագուների մեծ բանակ ունի։

Միշտ ասում եմ, որ «Տոտենհեմը» Լոնդոնի գլխավոր ակումբն է։ Մարդիկ միշտ կվիճեն, բայց ես կարծում եմ, որ երկրպագուների մեծ բանակով ու ստադիոնով ակումբը միշտ մեծ է եղել։ Մարդիկ չեն պատկերացնում, թե «Տոտենհեմը» որքան հսկայական է։ Այժմ դա երևում է ստադիոնի շնորհիվ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ այժմ խոսում է դրա մասին։

Հավատացեք, «Չելսիի» հետ տարբերությունը կարելի է նկատել, երբ մուտք ես գործում այս ստադիոն։ Խնդիրը տեխնիկական է։ Միշտ հարցնում եմ` «Տոտենհեմի» քանի՞ խաղացող կտեղափոխվի «Չելսի»։

«Չելսին» նոր խաղացողների համար վճարում է 80-100 միլիոն։ «Տոտենհեմը» նույնպես գումար ծախսում է և նորեկների համար կարող է վճարել 60 միլիոն, բայց դրանք այն բարձր մակարդակի խաղացողները չեն, որոնք այդքան արժեն։

Իհարկե, հնարավոր է նաև ավելի քիչ գումարով ձեռք բերել թոփ ֆուտբոլիստների, ինչպես եղել է Թոբի Ալդերվեյրելդի ու Յան Վերտոնգենի դեպքում, բայց եթե շատ գումար ես ծախսում, պետք է պատրաստի բարձրակարգ ֆուտբոլիստ ձեռք բերես, իսկ եթե այդպես չի ստացվում, պետք է բարձրակարգ սկաուտների բաժին ունենաս։

Կարող եմ ասել, որ վերջին 20 տարում «Տոտենհեմի» տրանսֆերների մեծ մասը կա՛մ անհաջող են եղել, կա՛մ ոչ այնքան բարձրակարգ»,- նշել է Յոլը, որի խոսքը մեջբերում է Football.London-ը։

69-ամյա Յոլը «Տոտենհեմը» մարզել է 2004-07 թվականներին։ Նրա գլխավորությամբ ակումբը 147 խաղում 63 հաղթանակ է տարել, գրանցել 37 ոչ-ոքի, կրել 43 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025