Յուվենտուսը կրկին փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Վերոնային 🎥

Յուվենտուսը կրկին փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Վերոնային 🎥

27/08/2024 - 00:40

Իտալական Ա սերիայի երկրորդ տուրի վերջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։

«Բյանկոներիները» կրկին տպավորիչ հանդիպում անցկացրին և մրցակցին հաղթեցին 3:0 հաշվով։

Տիագո Մոտայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը, մեկ գոլ էլ խփեց Նիկոլո Սավոնան։

«Յուվենտուսը» Ա սերիայի նոր մրցաշրջանում միակ ակումբն է, որը հաղթել է մեկնարկային երկու խաղում էլ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վերոնան» ունի 3 միավոր և 11-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023