Մ-23 տարեկան աշխարհի լավագույն դրիբլյորներն` ըստ CIES-ի
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է մինչեև 23 տարեկան աշխարհի լավագույն դրիբլյորներին։
Կազմակերպությունը ցանկը կազմելիս հաշվի է առել րոպե/հաջողված դրիբլինգի հաճախականությունը և դրա տոկոսային հարաբերակցությունը , ինչպես նաև` մրցակիցների, խաղընկերների և մրցաշարի մակարդակը։
Ցանկում ներառվել են միայն 23 տարին չլրացած այն ֆուտբոլիստներն, ովքեր իրենց ակումբի կազմում վերջին 365 օրվա ընթացքում դաշտում անցկացրել են նվազագույնը 1500 րոպե։
CIES-ը ցանկը կազմելիս մշակել է հատուկ ինդեքս, որի առավելագույն գնահատականը 100-ն է։
Բոլոր չափանիշները ներառյալ` մինչև 23 տարեկան լավագույն դրիբլյորների թոփ-10-ն ունի հետևյալ տեսքը.
- Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Իսպանիա) – 100
- Անժելո Բորժես («Սանթոս», Բրազիլիա) – 92.5
- Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա) – 90
- Մոհամեդ Քուդուս («Այաքս», Հոլանդիա) – 88
- Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ») – 85.4
- Լուիս Էնրիկե («Բետիս», Իսպանիա) – 81.8
- Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Իտալիա) – 80.7
- Ֆակունդո Բուոնանոտե («Բրայթոն», Անգլիա) -78.4
- Նիկո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո», Իսպանիա) – 76.5
- Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա) – 76.5
Ցանկը գլխավոր Վինսիուսը բարձր վարկանիշ ունեցող մրցաշարերում հաջողված դրիբլինգի է դիմում յուրաքանչյուր 15 րոպե և 32 վայրկյանը մեկ անգամ և մրցակիցներին շրջանցում է 50.3 %-ի դեպքում։
Րոպե/հաջողված դրիբլինգ հարաբերակցությամբ լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Ֆեյթուլայ Գյուրլուկ («Ալթինորդու», Թուրքիա) – 12:39 րոպե
- Քրիստիան Օլիվերա («Բոստոն Ռիվեր», Ուրուգվայ) – 12:43 րոպե
- Անժելո Բորժես («Սանթոս») – 13:56 րոպե
- Պարֆե Գիագոն («Մաքքաբի Թել Ավիվ», Իսրայել) – 14:55 րոպե
- Էնցո Հոյոս («Չակարիտա Խունիորս», Արգենտինա) – 15:21 րոպե
- Վինիսիուս («Ռեալ Մադրիդ») – 15:32 րոպե
- Էրնեստ Նուամա («Նորշելան», Դանիա) – 15:53 րոպե
- Էնել Սոարեշ («Տրենչին», Սլովակիա) – 16:05 րոպե
- Բանդիգա Ֆադիգու («Իոնիկոս», Հունաստան) – 16:18 րոպե
- Կարիմ Կիմվյուդի («Մարիցբուրգ Յունայթեդ», ՀԱՀ) – 16:23 րոպե
Հաջողված դրիբլինգի տոկոսային հարաբերակցության տեսանկյունից լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Մոհամեդ Քուդուս («Այաքս») – 76.9%
- Կարիմ Կիմվյուդի («Մարիցբուրգ Յունայթեդ») – 70.2%
- Ֆեյթուլայ Գյուրլուկ («Ալթինորդու») – 70%
- Պաբլո Պալասիո («Ֆերո Կարիլ Օյեստե», Արգենտինա) – 69.8%
- Տիագո Ալմադա («Ատլանտա Յունայթեդ», ԱՄՆ) – 69.6%
- Դավիդ Կոստա («Լանս», Ֆրանսիա) – 69.4%
- Մարտին Բատուրինա («Դինամո Զագրեբ», Խորվաթիա) – 68.9%
- Յարի Վերսհարեն («Անդերլեխտ», Բելգիա) – 68.8%
- Նիկիտա Կրիվցով («Կրասնոդար», Ռուսաստան) – 68.3%
- Գաստոն Վերոն («Արգենտինոս Խունիորս», Արգենտինա) – 67.5%
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# CIES, Անժելո Բորժես, Լուիս Էնրիկե-Բետիս, Խվիչա Կվարացխելիա, Մոհամեդ Քուդուս, Նիկո Վիլիամս, Ջամալ Մուսիալա, Ռոդրիգո Գոյես, Վինիսիուս, Ֆակունդո Բուոնանոտե, Ֆիլ Ֆոդեն