Մ-21․ Հայաստան 0։1 Իռլանդիա․ ցավալի պարտություն?
Մինչև 21 տարեկանների Եվրո 2021-ի որակավորման փուլի 1-ին խմբի 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Երևանում ընդունել էր Իռլանդիայի իր հասակակիցներին։
Խաղն ավարտվեց մեր ընտրանու նվազագույն հաշվով պարտությամբ՝ 0։1։
Հանդիպման միակ գնդակը խփվեց 63-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Զակարի Էլբուզեդին։ Նշենք, որ 76-րդ րոպեին հյուրերի կազմում խաղադաշտից հեռացվեց Դարա Օ’շին՝ վերջին հույսի խախտման համար։
Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ հյուրերի առավելությամբ։ Միայն հանդիպման վերջնամասում մեր տղաներին հաջողվեց ստանալ առավելություն, սակայն փրկվել պարտությունից այդպես էլ չհաջողվեց։
Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո վաստակել է ընդամենը 3 միավոր՝ 1-ին խմբում զբաղեցնելով նախավերջին հորիզոնականը։ Առաջատարը Իռլանդիայի հավաքականն է 13 միավորով, որն անցկացրել է 6 հանդիպում։
# Եվրո-2021, Հայաստանի-Մ-21-հավաքական