Մրցավարը ֆուտբոլիստուհիներին անվանել է «երեխաներ» և «խայտառակություն»՝ դադարեցնելով հանդիպումն այն բանից հետո, երբ նրանք սկսել են բողոքարկել
Իսպանիայի կանանց սիրողական լիգաներից մեկի «Կրիվելյենտե» – «Ալյանտե» հանդիպումն ընդհատվել է։ Պատճառը եղել է հանդիպման գլխավոր մրցավարը, ով հանիպման ընթացքում վիրավորանքներ է հասցրել ֆուտբոլիստուհիներին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, գլխավոր մրցավարը «Կրիվելյենտեի» ֆուտբոլիստուհիների հասցեին հնչեցրել է մի շարք վիրավորանքներ։ Մրցավարը աղջիկներին անվանել է «երեխաներ» և «խայտառակություն»՝ ավելացնելով, որ ֆուտբոլն աղջիկների բանը չէ։ Մրցավարը խաղի ընթացքում բարձրաձայն հույս է հայտնել, որ այս «կեղտոտ» հանդիպումը շուտով կավարտվի։
Հանդիպման 70-րդ րոպեից սկսած «Կրիվելյենտեի» ֆուտբոլիստուհիները սկսել են ակտիվորեն բողոքարկել մրցավարի գործողությունները։ Մրցավարն իր հերթին սկսել է կարմիր քարտեր բաժանել «Կրիվելյենտեի» խաղացողներին, իսկ այնուհետև դադարեցրել է հանդիպումը՝ համարելով, որ աղջիկները սպառնում են իրեն։
«Առաջին հերթին մենք ցանկանում ենք, որ մրցավարը ներողություն խնդրի մեզնից։ Մենք չենք կարող ընդունել մրցավարի այդպիսի պահվածքը։ Նա սկսեց կարմիր քարտեր ցույց տալ, աղջիկներին վռնդեց դաշտից, ասելով, որ կդիմի իշխանական մարմիններին, բայց այդ մենք ենք ցանկանում դիմել ոստիկանություն այն ամենի համար, ինչը նա ասել է իմ աղջիկներին»,- նշել է «Կրիվելյենտեի» գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կանդելան»։
# Կրիվելյենտե