Մրցաշրջանի սենսացիան! «Արմինիան» հաղթեց «Բայերին»` դուրս գալով գավաթի եզրափակիչ 🎥

Մրցաշրջանի սենսացիան! «Արմինիան» հաղթեց «Բայերին»` դուրս գալով գավաթի եզրափակիչ 🎥

02/04/2025 - 01:01

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Արմինիան» սեփական դաշտում մրցեց Լևերկուզենի «Բայերի» դեմ։

Կարել է ասել` գրանցվեց ընթացիկ մրցաշրջանի գլխավոր անականկալը. Բիլեֆելդը ներկայացնող ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ գործող գավաթակիր «Բայերի» նկատմամբ և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ։

Լևերկուզենյան ակումբից հաշիվը 17-րդ րոպեին բացեց Ջոնաթան Տահը, որին Միշել Կնիատի գլխավորած թիմը 20-րդ ու 45+3-րդ րոպեներին պատասխանեց Մարիուս Վյորլի ու Մաքսիմիլիան Գրոսերի դիպուկ հարվածներով։

Մրցաշարի եզրափակիչում «Արմինիան» կմրցի «Շտուտգարտ» – «Լայպցիգ» դիմակայության հաղթողի դեմ։ Այդ հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին։

Հանդիպման գոլերի տեսանյութը` քիչ անց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023