Մատեյս դե Լիգտ. Ցանկանում եմ սովորել Ռոնալդուից, Բուֆոնից և Կելինիից
«Յուվենտուսի» նորեկ Մատեյս դե Լիգտը հանդես կգա 4-րդ համարի տակ:
«4-րդ համարն ինձ համար յուրահատուկ է, «Այաքսում» ես միշտ այդ համարի տակ եմ հանդես եկել: «Յուվեում» այդ համարն ազատ էր, ես դրա մասին անցյալից շատ լավ պատմություններ եմ լսել («Յուվենտուսում» 4-րդ համարի տակ խաղացել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք՝ Պատրիկ Վիեյրան և Բեպե Ֆուրինոն են):
Ես ստիպված կլինեմ համապատասխանել ժառանգությանը: Բայց ես հպարտ եմ, որ կրում եմ այդ համարը և հուսով եմ, որ այստեղ շատ բաների կկարողանամ հասնել:
«Այաքսում» կային շատ երիտասարդ խաղացողներ և մի քանի փորձառու տղաներ, իսկ այստեղ խաղացողները մեծ են և շատ ավելի փորձառու: Ես ցանկանում եմ սովորել Ռոնալդուից, Բուֆոնից և Կելինիից և լավացնեմ իմ խաղը:
Ինձ համար ամենակարևորը համակերպվելն է: Ես ուզում եմ խաղալ, անպես որ ես պետք է ինձ ցույց տամ մարզումների ժամանակ:»,- Դե Լիգտի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: