Մուրիքի. «Կոսովոն ֆավորիտ է Հայաստանի դեմ խաղում»
Կոսովոյի հավաքականի հարձակվող Վեդատ Մուրիքին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպման մասին.
«Կարծում եմ` Կոսովոն ֆավորիտ է Հայաստանի դեմ խաղում, բայց դա պետք է ապացուցենք խաղադաշտում։
Շատերին ճանաչում եմ Հայաստանի հավաքականից։ Կառանձնացնեմ Հրանտ-Լեոն Ռանոսին ու Վարազդատ Հարոյանին։
Մեծ հարգանք եմ տածում Հենրիխ Մխիթարյանի հանդեպ։ Իտալիայում հանդես գալու տարիներին խաղացել եմ նրա դեմ։ Ըստ իս` նա Հայաստանի հավաքականի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից է։ Նա համաշխարհային կարգի աստղ է»,- նշել է Մուրիքին։
Հավելենք, որ Վեդատ Մուրիքին խփած 26 գոլով Կոսովոյի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։
Հիշեցնենք, որ Հայաստան – Կոսովո հանդիպումը կայանալու է մարտի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Կոսովոյի հավաքական, Հայաստանի-հավաքական, Վեդադ Մուրիքի