Մուսո. «Գնդակը խաղի մեջ չէր» 🎥
Մուսո. «Գնդակը խաղի մեջ չէր» 🎥
09/04/2026 - 16:22

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Խուան Մուսոն խոսել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում իր խաղընկեր Մարկ Պուբիլի մասնակցությամբ տեղի ունեցած վիճահարույց դրվագի մասին, տեղեկացնում է Marca-ն։

«Մի՞թե այդ մի դրվագով պետք է գնահատենք խաղի արդյունք։ Եկեք խոսենք բուն խաղից։ Մրցակիցը շատ լավ հանդիպում անցկացրեց։ Այն հիանալի թիմ ունի, որը մեզ ավելի ուժեղ է դարձնում։

Պուբիլի ձեռքով խաղը ոչինչ չի փոխում։ Եթե Պուբիլը լիներ ճնշման ներքո ու փորձեր օգտվեր իրավիճակից, դա այլ կերպ կմեկնաբանվեր, բայց սա այդ դեպքը չէ։ Գնդակը խաղի մեջ չէր, ու մրցավարն է որոշումներ կայացնում»,- ասել է արգենտիանցի դարպասապահը։

«Ատլետիկոյի» պաշտպան Մարկ Պուբիլը 54-րդ րոպեին Մուսոյի փոխանցումից հետո սեփական տուգանային հրապարակում գնդակը ձեռքով կասեցրել է` ազատ հարված իրացնելու և խաղն սկսելու համար։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները 11-մետրանոց են պահանջել, քանի որ Մուսոն փոխանցումով արդեն սկսել էր խաղը, և Պուբիլն իրավունք չուներ ձեռքով հպվելու գնդակին։

Հանդիպման գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը չի արձագանքել կատալոնական գրանդի ֆուտբոլիստների պահանջին` «Ատլետիկոյի» դարպասին չնշանակելով 11-մետրանոց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026