Մուսլերայի ծանրագույն վնասվածքը?

Մուսլերայի ծանրագույն վնասվածքը?

15/06/2020 - 15:49

«Գալաթասարայի» և Ուրուգվայի հավաքականի դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան թուրքական Սուպերլիգայի 27-րդ տուրի «Ռիզեսպորի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում անչափ ծանր վնասվածք է ստացել։

Հանդիպման 15-րդ րոպեին ուրուգվայցի դարպասապահը բախվել է «Ռիզեսպորի» հարձակվող Միլան Շկոդայի հետ՝ կասեցնելով մրցակցի հակագրոհը։ Հարձակվողը բնազդաբար մինչև վերջ վազեց դեպի գնդակը, ինչի արդյունքում ծանր բախում տեղի ունեցավ, և դարպասապահը սկսեց ցավից գալարվել։

Թուրքական ակումբի բուժանձնակազմը երկար ժամանակ օգնություն էին ցույց տալիս Մուսլերային, սակայն, ի վերջո, նրան պատգարակով հեռացրին խաղադաշտից՝ անմիջապես հոսպիտալացնելով։ Ինչպես տեղեկացնում է Fanatik-ը, դարպասապահը ոտքի կրկնակի կոտրվածք է ստացել։

Ըստ Transfermarkt.com-ի՝ վնասվածքից ապաքինվելու համար Մուսլերային անհրաժեշտ կլինի նվազագույնը 8 ամիս։

Նշենք, որ Մուսլերայի փոխարինումից հետո «Գալաթասարայը» երկու գնդակ բաց թողեց՝ պարտվելով 0։2 հաշվով։

Թուրքայի բոլոր պրոֆեսիոնալ ֆուտբոլային առաջնությունները հունիսի 12-ից սկսած վերսկսվել են։ «Գալաթասարայը» 50 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Ռիեզսպորը» 28 միավորով 14-րդն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023