Մուսաևը պարզաբանել է Սպերցյանի շուրջ ստեղծված իրավիճակը
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին, հայտնում է Championat-ը։
«Սպերցյանը վնասվածքն ստացել էր երկու շաբաթ առաջ` «Պարի ՆՆ»-ի դեմ խաղում (5:0)։ Նա անմիջապես բուժզննում անցավ և պարզվեց, որ թեթև վնասվածք է ստացել։
Հայաստանի հավաքականից կապվեցին մեզ հետ ու ասացին. «Թո՛ղ ժամանի։ Այստեղ նույնպես հետազոտություն կանցնի»։ Նա մեկնեց, բայց ակնհայտ էր, որ չի կարող խաղալ։ Այժմ Սպերցյանն իրեն նորմալ է զգում և պատրաստ է խաղալ»,- հայտնել է 42-ամյա մասնագետը։
Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Բելառուսի թիմի հետ Հայաստանի հաբաքականի ընկերական հանդիպումը (1:2)։
Հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտնեց, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով կբացակայի 1-2 շաբաթ։
Եղիշե Մելիքյանի հայտարարությունից ընդամենը 6 օր Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մանսակցեց «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպմանը (1:0)` խաղադաշտում անցկացնելով 60 րոպե։
Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 32 խաղում գրանցել է 12 գոլ ու 16 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եղիշե Մելիքյան, Էդուարդ Սպերցյան, ընկերական-հանդիպումներ, Կրասնոդար, Հայաստան - Բելառուս, Հայաստանի-հավաքական, Մուրադ Մուսաև, ՌՊԼ