Մորատան վերադառնում է Յուվենտուս․ նա արդեն Թուրինում է🎥

Մորատան վերադառնում է Յուվենտուս․ նա արդեն Թուրինում է🎥

22/09/2020 - 11:08

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան տեղափոխվում է «Յուվենտուս»։

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «բյանկոներիները» 9 մլն եվրոյի դիմաց մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը կվարձակալեն իսպանացի հարձակվողին, ինչից հետո 45 մլն եվրոյով կգնեն նրա տրանսֆերային իրավունքները։ Անձնական պայմանագրի հետ կապված էլ որևէ խնդիր չկա․ կողմերի միջև մինչև 2025 թվականը պայմանագիր է կնքվելու վարձակալության ավարտից հետո։

Մադրիդյան ակումբը Մորատայի հեռանալուց հետո, ամենայն հավանականությամբ, կհայտարարի «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելու մասին։

Սեպտեմբերի 21-ին՝ ուշ երեկոյան, «բյանկոներիները» տեսանյութ հրապարակեցին, որտեղ երևում էր, թե ինչպես է 27-ամյա հարձակվողը ժամանում Թուրին։ Սպասվում է, որ իսպանացի հարձակվողը բուժզննում կանցնի թուրինյան ակումբի համար, իսկ կողմերը պաշտոնապես կհայտարարեն տեղափոխության մասին։

Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան 2014-16 թվականներին «Յուվեում» արդեն հանդես եկել է, որի կազմում մասնակցել է 93 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 18 գոլային փոխանցհամ հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023